Ինչո՞վ է տարբերվում էսթետիկ բժշկությունը բժշկական կոսմետոլոգիայից

Զգալիորեն մեծացել է էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի ծառայությունների պահանջարկը: Սակայն շատերի համար հաճախ անհասկանալի է, թե որ ոլորտն է ավելի արդյունավետ հստակ խնդրի համար և ի՞նչ է կարևոր իմանալ ճիշտ ընտրություն կատարելու համար։ 

Maletti Clinic-ում մենք ձգտում ենք մեր պացիենտներին առաջարկել վստահելի և համալիր մոտեցում, որը հիմնված է ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ առողջության բարելավման վրա։ 

Այս հոդվածում կխոսենք էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի տարբերությունների մասին՝ նպատակ ունենալով ձեզ օգնելու կատարել գիտակցված ընտրություն։ 

Ի՞նչ է էսթետիկ բժշկությունը և բժշկական կոսմետոլոգիան և ովքե՞ր են մասնագետները 

Էսթետիկ բժշկությունը և բժշկական կոսմետոլոգիան այն ուղղությունն է, որը կենտրոնանում է արտաքին տեսքի բարելավման, երիտասարդացման և մաշկի առողջության վերականգնման վրա։ Էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի նպատակը ոչ միայն արտաքին տեսքի բարելավումն է, այլ նաև մաշկի և օրգանիզմի առողջության վերականգնումը և պահպանումը։ 

Էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի մեջ մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկները ունեն ոչ միայն բարձրագույն բժշկական կրթություն, այլև նեղ մասնագիտացում մաշկավեներոլոգիա և կոսմետոլոգիա կամ պլաստիկ վիրաբուժության ոլորտներում: 

Maletti Clinic-ում էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի բոլոր պրոտոկոլները իրականացվում են միայն այն մասնագետների կողմից, որոնք մշտապես բարձրացնում են իրենց որակավորումը և կիրառում են գիտականորեն հիմնավորված մեթոդներ։ Կլինիկայում կիրառում ենք ոլորտի ժամանակակից մեթոդնեի ամբողջ սպեկտրը. 

    • մաշկի և մազերի ապարատային ախտորոշում՝ դերմատոսկոպիա, տրիխոսկոպիա 
    • լազերային և ապարատային այլ գերժամանակակից տեխնոլոգիաներ 
    • ներարկումային արդի տեխնոլոգիաներ (մեզոթերապիա, պլազմոլիֆթինգ, բիոռևիտալիզացիա, բոտուլինոթերապիա, ֆիլլերներ)
    • մաշկի բժշկական խնամքներ, որոնք նպաստում են մաշկի թերությունների շտկմանը, վիճակի բարելավմանը, ծերացման կանխարգելմանը և բնական գեղեցկության պահպանմանը: 

    Ի՞նչ է էսթետիկ կոսմետոլոգիան և ովքե՞ր են մասնագետները 

    • Էսթետիկ կոսմետոլոգիան կենտրոնանում է մաշկի, մազերի և մարմնի խնամքի վրա՝ ապահովելով միայն էսթետիկ փոփոխություններ։ Կոսմետոլոգիական պրոտոկոլները ներառում են մաշկի մաքրում, խոնավացում, մակերեսային պիլինգներ, դիմակներ և այլ պրոցեդուրաներ, որոնք բարելավում են մաշկի տեսքը կարճ ժամանակում։ 
    • Էսթետիկ կոսմետոլոգիան կարող է լուծել մակերեսային էսթետիկ խնդիրներ, բայց չի ներգործում մաշկի խորքային շերտերին և չի կարգավորում ներքին ֆիզիոլոգիական գործընթացները։ Դրա համար կոսմետոլոգիական պրոցեդուրաները հաճախ ունենում են կարճաժամկետ էֆեկտ, որը պահանջում է պարբերական խնամք։ 
    • Էսթետիստ-կոսմետոլոգները ունենում են միջին մասնագիտական բժշկական կրթություն կոսմետոլոգիայի բնագավառում, և նրանց աշխատանքն ընդգրկում է ոչ ինվազիվ մեթոդների և խնամքի միջոցների կիրառում՝ մազահեռացում, մաշկի ոչ բուժական խնամքներ, մերսում, մարմնի ուրագծերի շտկում։ 

    Տարբերություններ և նմանություններ

    Էսթետիկ բժշկությունը, բժշկական կոսմետոլոգիան և էսթետիկ կոսմետոլոգիան կարող են լրացնել միմյանց, սակայն դրանց միջև կան էական տարբերություններ, որոնք պետք է հաշվի առնել ձեր խնդրի լուծման և մասնագետի ընտրության ժամանակ։ 

    Կրթություն և որակավորումներ

    Էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի մասնագետները ունեն ոչ միայն բարձրագույն բժշկական կրթություն, այլև նեղ մասնագիտացում մաշկավեներոլոգիա և կոսմետոլոգիա, կամ պլաստիկ վիրաբուժության ոլորտներում:  Էսթետիստ-կոսմետոլոգները պետք է ունենան միջին մասնագիտական բժշկական կրթություն, անցնում են կարճատև դասընթացներ, որոնք բավարար են մակերեսային խնամքի համար, սակայն չունեն բժշկական խորը գիտելիքներ մաշկի խնդիրները բուժելու համար։ 

    Բուժման խորություն և պրոտոկոլներ

    Էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի մեջ կիրառվում են խորը ազդեցություն ունեցող տեխնոլոգիաներ՝ լազերային թերապիա, ռադիոհաճախական, գերձայնային լիֆտինգ, ներարկումներ, բժշկական խնամքներ և այլն։ Էսթետիկ կոսմետոլոգիան հիմնականում սահմանափակվում է մաշկի մակերեսային խնամքով, որը չունի խորքային բուժական ազդեցություն։ 

    Առողջության և գեղեցկության զուգակցում

    Maletti Clinic-ի էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի ուղղությունը լուծում է մաշկի խնդիրները՝ հիմնվելով ձեր առողջության իրական պահանջմունքների վրա։ Ձեր մաշկի խնդրի լուծման համար կլինիկայում կիրառվում են ախտորոշման հստակ պրոտոկոլներ, որոնք ներառում են ապարատային և լաբորատոր հետազոտություններ: Այդ տվյալները համադրելով մասնագետի խորը գիտելիքների հետ՝ մենք ստանում ենք ճշգրիտ ախտորոշում և բուժման անհատական պլան: Կարևոր է ֆիքսել՝ էսթետիկ կոսմետոլոգիան ուղղված է միայն մաշկի արտաքին և մակերեսային խնամքին, իսկ էսթետիկ բժշկությունն և բժշկական կոսմետոլոգիան՝ մաշկի թերությունների բուժման և արտաքին տեսքի հիմնովին փոփոխությունների։ 

    Անվտանգություն և արդյունավետություն 

    Քանի որ էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի պրոցեդուրաները պահանջում են խորը ներգործություն մարդու օրգանիզմի վրա, դրանք պարտադիր պետք է իրականացվեն միայն բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգների կողմից՝ ապահովելու համար առավելագույն անվտանգությունը և արդյունավետությունը։ 

    Պացիենտները ստանում են լիարժեք տեղեկատվություն իրականացվող հետազոտությունների և պրոցեդուրայի մասին և անհրաժեշտ ցուցումներ՝ գրավոր տեսքով, պրոցեդուրային հաջորդող վերականգնողական շրջանի համար: Maletti Clinic-ում պացիենտին չենք թողնում միայնակ իր խնդիրների հետ:

    Մենք օգտագործում ենք միայն ապացուցված արդյունավետ մեթոդներ՝ հօգուտ ձեր առողջության և գեղեցկության։ 

    Maletti-ի մոտեցումը էսթետիկ բժշկությանը

    Maletti Clinic-ում մենք առաջնահերթություն ենք տալիս պացիենտի առողջությանը, բնական գեղեցկության վերականգնմանը և պահպանմանը։ Մալետտիում համադրում են  էսթետիկ բժշկության նորագույն մեթոդները և տեխնոլոգիաները՝ ձեզ առաջարկելով արդյունավետ և անվտանգ պրոտոկոլներ:  

    Մեր անհատական մոտեցումը թույլ է տալիս ուսումնասիրել ձեր առողջության, մաշկի և մարմնի իրական կարիքները և ստեղծել անհատական ծրագրեր, որոնք նպաստում են ձեր խնդիրների օպտիմալ լուծմանը և ապահովում են երկարաժամկետ արդյունքներ։ 

    Որո՞նք են Maletti Clinic-ի էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի ուղղության առավելությունները. 

    Նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների թիմ

    Մեր էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի բոլոր մասնագետները բարձր որակավորում ունեցող բժիշկներ են, որոնք մշտապես բարձրացնում են իրենց որակավորումը և կիրառում են ոլորտի նորագույն պրոտոկոլները: 

    Համալիր մոտեցում

    Maletti Clinic-ում խնդիրների ախտորոշմանը և բուժմանը ներգրավվում են տարբեր ուղղությունների մասնագետներ՝ ավելի ճշգրիտ ախտորոշում և բուժման պլան կազմելու համար: Բուժման ընթացքում պացիենտը ստանում է իրեն անհրաժեշտ մասնագետի խորհրդատվություն, որը թույլ է տալիս ժամանակին շտկել բուժման պլանը և կարճ ժամկետներում ստանալ օպտիմալ արդյունք: Մենք պացիենտներին առաջարկում ենք անհատական ամբողջական հետազոտություն և բուժման պլանավորում, միջդիսցիպլինար մոտեցմամբ՝ միտված ոչ միայն արտաքին տեսքի բարելավմանը, այլև մաշկի և մարմնի առողջության վերականգնմանը։

    Արդյունավետ պրոտոկոլներ

    Maletti Clinic-ում իրականացվող բոլոր պրոտոկոլերը հիմնված են գիտական հետազոտությունների, ապացուցողական բժշկության և կլինիկական փորձի վրա՝ ապահովելով կայուն արդյունքներ։

    Ինչո՞ւ վստահել Maletti Clinic-ի մասնագետներին

    Եթե ձեր նպատակն է ունենալ բնական գեղեցկություն՝ հիմնված առողջության վրա, ապա Maletti Clinic-ում դուք կարող եք ստանալ կոսմետոլոգիական ծառայությունների ամբողջական պատկերացում, որն ուղղված է ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ առողջության պահպանմանը և բարելավմանը։  

    Մեր բժիշկները տրամադրում են բարձրակարգ էսթետիկ բժշկության և բժշկական կոսմետոլոգիայի ծառայություններ՝ հիմնված գիտելիքի, փորձի, որակի և վստահության վրա։

    Գրանցվեք խորհրդատվության, որ միասին ստեղծենք ձեր առողջության և գեղեցկության ներդաշնակությունը։