Maletti Clinic-ում մենք համոզված ենք, որ առողջությունը և գեղեցկությունը փոխկապակցված են և լրացնում են միմյանց։ Մեր էսթետիկ բժշկության ծառայությունները ուղղված են ձեր բնական գեղեցկության պահպանմանն և բարելավմանը՝ առողջության նկատմամբ հոգատարությամբ և լրացնելով ձեր ինքնախնամքը։ Մենք առաջարկում ենք համալիր և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին, որպեսզի ձեր մաշկը շողա առողջությամբ:

Մեր ծառայությունները էսթետիկ բժշկության ոլորտում

  • RF երիտասարդացում՝ Morpheus 8 (InMode)
  • Մաշկի լազերային հղկում՝ CO2
  • Սպիերի և նորագոյացությունների լազերային հեռացում՝ CO2
  • Դեմքի SMAS լիֆտինգ, երիտասարդացում՝ HIFU
  • Ոչ ինվազիվ մաշկի RF երիտասարդացում՝ Forma (InMode)
  • Պիգմենտների և մազանոթների հեռացում՝ Lumecca (InMode)
  • Մաշկի և մազերի թիրախային բուժում, վերականգնում՝ մեզոթերապիա
  • Ուրվագծային պլաստիկա, կնճիռների ներարկումային շտկում, շուրթերի ծավալի մեծացում
  • Միմիկական կնճիռների շտկում՝ բոտուլինոթերապիա
  • Գերքրտնարտադրության շտկում՝ բոտուլինոթերապիա
  • Մաշկի ծերացման կանխարգելում, խորը խոնավեցում և վերականգնում՝ բիոռեվիտալիզացիա և բիոռեպարացիա
  • Մաշկի և մազերի բնական վերականգնում՝ պլազմոլիֆտինգ, պլազմաթերապիա
  • Դաջվածքի և տատուաժի հեռացում՝ QSwitch լազերով
  • Անոթների և մազանոթների հեռացում՝ DEKA Again լազերով
  • Պիլինգներ
  • Մաշկի մաքրում, խնամքներ և այլն

Maletti Clinic-ում մենք առաջարկում ենք էսթետիկ բժշկության բազմաթիվ ծառայություններ, որոնք կօգնեն ձեզ բարելավել արտաքին տեսքը, պահպանել երիտասարդությունն ու խնամել ձեր մաշկը և մարմինը։ Մեր հիմնական ծառայություններն են

Մաշկի խնամքի և երիտասարդացման ներարկումային միջամտություններ

Խորը խոնավեցում և երիտասարդացում, ներառյալ՝ բիոռևիտալիզացիա, մեզոթերապիա, բոտուլինոթերապիա և ֆիլլերների ներարկումներ՝ կնճիռների նվազեցման և մաշկի առաձգականության բարելավման համար։

Ապարատային պրոցեդուրաներ

Գերժամանակակից սարքավորումների կիրառմամբ և զուգակցմամբ թերապևտիկ պրոցեդուրաներ, ինչպիսիք են լազերային թերապիան, ռադիոհաճախական (RF) լիֆտինգը, ուլտրաձայնային մաքրումը, և այլ մեթոդներ՝ մաշկի վիճակը բարելավելու և երիտասարդացնելու համար։

Մաշկի խնամք և պիլինգներ

Պիլինգներ (քիմիական, մեխանիկական) և խնամքային պրոցեդուրաներ՝ մաշկի տոնուսը բարձրացնելու, հարթեցման և խորը մաքրում ապահովելու համար։

Մարմնի համար նախատեսված միջամտություններ

Մարմնի տարբեր զոնաների ձևավորման և քաշի նվազեցման մեթոդներ՝ ներառյալ լիպոլիտիկ ներարկումներ և ապարատային միջամտություններ:

Անհատական հակատարիքային ծրագրեր

Մեր մասնագետները մշակում են անհատական խնամքի և հակատարիքային ծրագրեր՝ հիմնված ձեր մաշկի տեսակի, առանձնահատկությունների՝ ապահովելով երկարաժամկետ և տեսանելի արդյունքներ։

Ինչո՞ւ ընտրել Maletti Clinic-ը

  • Փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ

Maletti-ում աշխատում են բժիշկներ, որոնք ունեն բարձրագույն բժշկական կրթություն և մեծ փորձ էսթետիկ բժշկության ոլորտում։

  • Անհատական մոտեցում յուրաքանչյուրին

Մեր մոտեցումը հիմնված է պացիենտի կարիքների և ցանկությունների վրա՝ ապահովելով խնամքի անհատական ծրագիր՝ արդյունավետ և երկարատև արդյունքի համար։

  • Ժամանակակից սարքավորումներ և մոտեցումներ

Մենք աշխատում ենք նորագույն և արդյունավետ տեխնոլոգիաներով, որոնք երաշխավորում են հուսալի որակ և խորքային արդյունքներ էսթետիկ բժշկության ոլորտում։ 

Եթե ցանկանում եք բարելավել ձեր մաշկի և մարմնի տեսքը, ազատվել էսթետիկ խնդիրներից կամ պարզապես խնամել ձեր արտաքին տեսքը, գրանցվեք մեզ մոտ խորհրդատվության։ Մենք կօգնենք ձեր բնական գեղեցկությունը պահպանել և շողալ առողջությամբ։

 

Գնացուցակ