Նյարդաբանություն
Նյարդային համակարգի առողջություն և կյանքի որակի բարելավում
Նյարդաբանական խնդիրները հաճախ արտահայտվում են ցավերով, որոնք խանգարում են լիարժեք առօրյային։ Maletti Clinic-ի նյարդաբանության բաժանմունքն առաջարկում է համակարգված մոտեցում՝ ուղղված նյարդային համակարգի հիվանդությունների բացահայտմանն ու բուժմանը։
Ի՞նչ նյարդաբանական ծառայություններ են ներկայացված մեր կլինիկայում
- Ցավի կառավարում. Գլխացավերի, միգրենների, մեջքի և ողնաշարի ցավերի ախտորոշում և թերապիա:
- Ողնաշարի հիվանդությունների բուժում. Օստեոխոնդրոզ, միջողնային ճողվածքներ, նևրալգիաներ:
- Վերականգնողական նյարդաբանություն. Նյարդային համակարգի ֆունկցիաների վերականգնում վնասվածքներից հետո՝ համագործակցելով վերականգնողաբանների և ֆիզիոթերապևտների հետ:
- Տնային այցեր. Լաբորատոր անալիզների հավաքագրում և մասնագիտական խորհրդատվություն պացիենտի տանը (Երևանի սահմաններում):
Միջդիսցիպլինար մոտեցում
Մեր նյարդաբանը սերտորեն աշխատում է կլինիկայի այլ մասնագետների հետ՝ մշակելով բուժման ամբողջական շղթա, որն ապահովում է կայուն և երկարատև արդյունք։
Ինչո՞ւ ընտրել Maletti Clinic-ը
- Փորձառու մասնագետներ. Մեր բժիշկները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնք պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում:
- Անհատական մոտեցում. Յուրաքանչյուր պացիենտի համար կազմվում է բուժման յուրահատուկ պլան՝ հիմնված մանրակրկիտ ախտորոշման վրա: