Կենսագրություն

Արմենուհի Ավետիսյանը Maletti Clinic-ի հիմնադիրն է։ Կլինիկան հիմնված է վստահության և հիվանդի նկատմամբ էմպատիայի սկզբունքների վրա։ Նրա ղեկավարությամբ կլինիկան առաջարկում է համալիր ծառայություններ, որոնք օգնում են հասնել տեսանելի արդյունքների՝ առանց ռիսկերի և երկար վերականգնման: Արմենուհի Ավետիսյանն արդեն շուրջ 10 տարի չի զբաղվում հիվանդների անմիջական բուժմամբ։ Ներկայումս նա աշխատում է որպես կլինիկայի հիմնադիր և տնօրեն՝ մշակելով նոր մեթոդիկաներ և պրոտոկոլներ, որոնք կիրառվում են մեր կլինիկայում՝ ապահովելով բուժման ամենաբարձր որակը:

Տարիների ընթացքում բժիշկ Ավետիսյանը ձևավորել է աշխատանքային մոտեցում, որտեղ բժշկությունը, ֆիզիոթերապիան և ժամանակակից ապարատային մեթոդները աշխատում են միասին։ Սա թույլ է տալիս ոչ միայն մեղմել ցավը կամ տեսանելի խնդիրը, այլ հասկանալ դրա իրական պատճառը և քայլ առ քայլ աշխատել դրա լուծման վրա։

Ինչով է առանձնանում նրա աշխատանքը

• Խնդրի պատճառի հետ աշխատանք, ոչ թե միայն ախտանիշի

• Ֆիզիոթերապևտիկ և ժամանակակից ապարատային մեթոդների համադրում

• Անհատական ծրագրեր՝ առանց ավելորդ միջամտությունների

Մոտեցում պացիենտին

Յուրաքանչյուր պացիենտի հետ աշխատանքը սկսվում է մանրամասն զրույցից և գնահատումից։ Բժշկի համար կարևոր է հասկանալ ոչ միայն բժշկական պատկերը, այլ նաև մարդու առօրյան, ծանրաբեռնվածությունը և  սպասելիքները։ Միայն դրանից հետո է կազմվում վերականգնման ծրագիր, որը նպատակ ունի ապահովել կայուն և երկարաժամկետ արդյունք։

Կրթություն և մասնագիտական փորձ

Բժիշկ Արմենուհի Ավետիսյանը ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև մասնագիտացել վերականգնողական բժշկության և ֆիզիոթերապիայի ոլորտներում։ Ավելի քան 25 տարվա փորձի ընթացքում նա շարունակաբար մասնակցել է մասնագիտական և միջազգային վերապատրաստումների։

Երբ դիմել բժիշկ Արմենուհի Ավետիսյանին

• Մկանային և հոդային երկարատև ցավերի դեպքում

• Վնասվածքներից հետո վերականգնման փուլում

• Շարժունակության սահմանափակումների դեպքում

• Երբ անհրաժեշտ է անհատական և համակարգված վերականգնողական մոտեցում