Աննա Գասպարյան


Warning: Undefined array key "short_text" in /home/a1156380/domains/maletti.am/public_html/team_details.php on line 81

Կենսագրություն

Բժիշկ Աննա Գասպարյանին դիմում են այն ժամանակ, երբ մաշկի բուժումը կամ դեմքի ուրվագծային պլաստիկան պահանջում են ավելի լուրջ մոտեցում, քան պարզապես կոսմետիկ միջամտությունը։ Նրա աշխատանքը հիմնված է բժշկական գնահատման վրա՝ նպատակ ունենալով ոչ միայն բարելավել մաշկի տեսքը, այլ նաև վերականգնել դրա առողջությունը։

Մաշկի կամ դեմքի  ուրվագծերի  հետ աշխատելիս բժիշկ Գասպարյանի համար առաջնայինը ճիշտ ախտորոշումն է։ Նա կարևոր է համարում նախ հասկանալ խնդրի պատճառը և միայն դրանից հետո ընտրել  միջամտություն,բուժման կամ   խնամքի ամենաարդյունավետ ճանապարհը։

Ինչով է առանձնանում նրա աշխատանքը

• Մաշկային խնդիրների բժշկական ախտորոշում և բուժում.                                                                                                    

• Ներարկումային և ապարատային մեթոդների համադրում ինչպես բուժական,այնպես էլ էսթետիկ միջամտությունների ժամանակ

• Կանխարգելիչ մոտեցում, ոչ միայն բուժում

Մոտեցում պացիենտին

Բժիշկ Աննա Գասպարյանի համար կարևոր է, որ պացիենտը հստակ հասկանա իր մաշկի վիճակը և բուժման ընթացքը։ Բուժման գործընթացը կառուցվում է բաց հաղորդակցության վրա, որպեսզի մարդը վստահ լինի թե ընթացքին, թե արդյունքին։

Կրթություն և մասնագիտական փորձ

Բժիշկ Աննա Գասպարյանը ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև անցել է կլինիկական օրդինատուրա մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ոլորտում։ Նա 2019 թվականից աշխատում է «Մալետտի» կլինիկայում և պարբերաբար մասնակցում է միջազգային վերապատրաստումների։

Երբ դիմել բժիշկ Աննա Գասպարյանին

• Մաշկային հիվանդությունների և բորբոքային խնդիրների դեպքում

• Ակնեի և պիգմենտացիայի խնդիրների ժամանակ

• Երբ անհրաժեշտ է բժշկական վերահսկմամբ էսթետիկ միջամտություն

• Մաշկի առողջացման և երկարաժամկետ խնամքի ծրագրերի համար